«Փաստ». Վահագն Հովակիմյանին «կուլիսներում» համարում են խմբակցության «գորշ կարդինալ»

«Փաստ». Վահագն Հովակիմյանին «կուլիսներում» համարում են խմբակցության «գորշ կարդինալ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Վահագն Հովակիմյանին «կուլիսներում» համարում են խմբակցության «գորշ կարդինալ»:

Ըստ մեր աղբյուրների, նրա վրա է դրված կուսակցության քաղաքական գծի պատասխանատվությունը: Հենց դրանով է պայմանավորված, որ Հովակիմյանը հիմնականում ելույթ է ունենում բավականին լուրջ ու քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի վերաբերյալ:

Նա հատկապես առանցքային դերակատարություն ունի հանձնաժողովների նիստերի քննարկումների ժամանակ. հաճախ Հովակիմյանի խոսքը հանձնաժողովների ՔՊ-ական նախագահների խոսքից ազդու է լինում: Հիմնական քաղաքական շեշտադրումների ու ելույթների բովանդակային պատասխանատուն նույնպես Հովակիմյանն է:

Ի դեպ, շատերն այն կարծիքին են, որ դրա պատճառը ոչ միայն այն է, որ Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի հետ անցած երկար ճանապարհ ունի և հանդիսանում է նրա ամենավստահելի մարդկանցից մեկը, այլև այն, որ նա այս խմբակցության քիչ պատգամավորներից է, որը բավականին ադեկվատ է, հավասարակշռված և տիրապետում է իրավիճակին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում