Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Ազգային ժողովը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումը: Պատգամավորները իրենց հարցերն ուղղեցին հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդմանը:

Ապրիլի 16-ին մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված են նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակումը և մի շարք այլ օրենքի նախագծեր:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում