Արմեն Սարգսյանը հանդիպել է Նաիրա Զոհրաբյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Նաիրա Զոհրաբյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, տիկին Զոհրաբյանը նախագահին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության շնորհման հետ կապված որոշ խնդիրներ, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող մեր հայրենակիցները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցերի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում