ԱԺ-ում մեկնարկեց ՀԾԿՀ նախագահի ընտրության քվեարկությունը

ԱԺ-ում մեկնարկեց ՀԾԿՀ նախագահի ընտրության քվեարկությունը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրված է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

«Ձեր քվեն ստանալով` իմ մասնագիտական բոլոր կարողությունները ի շահ դնելու եմ և սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռմանը, և այն գործառույթի իրականացմանը, որն օրենքով վերապահված է հանձնաժողովին»,– նշեց Բաղրամյանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին Ազգային ժողովը կընտրի փակ քվեարկությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում