AM | RU
USD
EUR
RUB

Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը

 

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում Ավագ հինգշաբթի՝ ապրիլի 18-ին կատարվել է կատարվեց Ոտնլվայի արարողությունը։ Այս մասին տեղեկացանք «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Ապրիլի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:

Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ - Ս. Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Ապաշխարողաց կարգը:

Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Միջօրեի ժամերգությունը և Սուրբ Պատարագի արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, ով Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց նաև Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:

Նույն օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Ս. Գայանե վանքում կատարվեց Ոտնլվայի արարողությունը:

Մայր Աթոռի միաբանների կողմից կարդացվեցին օրվա սուրբգրային ընթերցվածքներն ու ԺԳ դարի նշանավոր վարդապետ Հովհաննես Պլուզ Երզնկացու «Սիրո մասին» խրատը:

Այնուհետև Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվեցին խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը:

Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններից Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հոգեշնորհ Տ. Արիս աբեղա Տոնոյանը, Բարեշնորհ Հրաչ սարկավագ Սուլթանյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի սան Բարեշնորհ Մեսրոպ սարկավագ Հովհաննիսյանը և Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արման Միլիտոնյանը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից օրթոպեդ-վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանը, զինծառայող շարքայիններ Արթուր Համբարձումյանը և Սևակ Առվոյանը, Մայր Աթոռի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Նարեկ Յազյանն ու Հովհաննես Պաբլոյանը, Մարսելի համազգային դպրոցի սան Մունգալ Մատթեոսը և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի աշակերտ Սարգիս Քեշիշյանը:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին:

Ոտնլվային ներկա էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերար հայորդիներ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս Այրեսի (Արգենտինա) մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամները»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս
Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու մասին հաղորդագրություն է տարածել Թրամփ. ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում ռեժիմ փոխել Երկրաշարժ՝ Պերուի հյուսիսում. կան վիրավորներ Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի Լիտվան նոր նախագահ ունի Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan