AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Առաջիկա ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում

 

«Փաստ» թերթը գրում է. «Հունիսին սպասվող ՏԻՄ ընտրություններին իշխանությունները լրջագույնս են նախապատրաստվում: Եթե հաշվի առնենք, որ անցած տարի ՏԻՄ ընտրություններին նոր իշխանությունները մի քանի համայնքներում ֆիասկոներ ունեցան, ասենք՝ Կապանում կամ Ուրցաձորում, ապա նրանց զգոնությունն ու զգուշավորությունը հասկանալի է:

Մեր տեղեկություններով, իշխանությունները հատկապես կոնկրետացել են մի քանի համայնքների վրա, որոնցից առաջիններից մեկը Աբովյանն է: Հունիսին այստեղ նույնպես սպասվում են համայնքապետի ընտրություններ, որոնք, երևի թե, անցնելու են բավականին ինտրիգային մթնոլորտում: Ինտրիգային, քանի որ Աբովյանն այն համայնքներից է, որտեղ գործող իշխանությունների ազդեցությունները, մեղմ ասած, այդքան էլ մեծ չեն, և իշխանություններն, ի դեմս մարզպետի, սկսել են նախընտրական քարոզարշավի գործընթաց՝ գործող քաղաքապետի դեմ կիրառելով բոլոր հնարավոր միջոցները: Օրերս պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Աբովյանում անցկացրել է մարզային խորհրդի նիստ և քննարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի հարցը:

Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Աբովյանում տեղի ունեցած քննարկմանը մասնակցել է նաև Արարատի մարզպետը, որը Փաշինյանի կառավարության ամենառիսկային դեմքերից մեկն է, և որի անվան շուրջ պտտվող սկանդալների պակաս չկա: Ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե Կոտայքի մարզպետին ինչ խորհուրդներ է տվել սեփական մարզում բավական խնդիրներ ունեցող Արարատի մարզպետը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս
Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. ԱԳՆ խոսնակ Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանի՝ օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված կառույցում ճգնաժամ չի եղել. Թիմուր Ուրազաև Մենք ձեր ձայնն ենք, դուք՝ մեր հենարանը. Ադեկվադ-ները կուսակցություն են ստեղծում (Տեսանյութ) Կայացել է Ղազախստանի նախագահի և ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու մասին հաղորդագրություն է տարածել Թրամփ. ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում ռեժիմ փոխել Երկրաշարժ՝ Պերուի հյուսիսում. կան վիրավորներ Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի Լիտվան նոր նախագահ ունի Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan