Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի մի քանի նախագիծ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Ազգային ժողովն այսօր քվեարկության դրեց մի քանի օրինագծեր։ Այսպես՝ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, 2 պատգամավոր ձեռնպահ քվեարկեց։
Խորհրդարանը 94 կողմ ձայնով ընդունեց նաև «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
96 կողմ ձայնով ընդունվեց նաև «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում