«Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից

«Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ն երկար քննարկումներից հետո, 78 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է պետական տուրքի սահմանում ներկրված ցեմենտի վրա: Ընդունված է կարծել, թե սա նախագիծ է, որը պաշտպանում է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի գործունեությունը։ Ծառուկյանը, սակայն, անիմաստ է համարում տուրք մտցնելը, եթե այն չի վերաբերելու նաև ցեմենտի հումքի արտադրությանը։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրականում այս փոփոխությունից ավելի շատ տուժելու են հենց խոշորները՝ «Արարատ ցեմենտ» ու «Հրազդան ցեմենտ» ընկերությունները, իսկ, ահա, երրորդ ընկերությունը՝ «Երևան ցեմենտ» գործարանը, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին, միայն շահելու է այս փոփոխությունից։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չհերքեց, որ փոփոխություն չանելու դեպքում այդ ընկերությունը փակվելու էր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում