Առաջարկ. Նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն»

Առաջարկ. Նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն»

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Times.am: Երևանի ավագանին կքննարկի Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի 26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը: Անափոխության հարցն ընդգրկված է ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում:

Որոշման մեջ մասնավորապես նշված է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» անվանումով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում