AM | RU
USD
EUR
RUB

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ապրիլի 24-ին Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի կունենա Կոմիտասի հուշարձանի մոտ՝ տեղի ժամանակով 18:00-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Nouvelles d`Armenie-ն, ավելացնելով, որ այդ արարողությունն այս տարի ունի պատմական նշանակություն՝ հաշվի առնելով դրա պաշտոնական բնույթը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ կանցկացվեն այդ երկրի այլ քաղաքներում, այդ թվում՝ Լիոնում և Մարսելում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, որը կայացել է փետրվարի 5-ին, ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Մակրոնը նաև նշել էր, որ անձամբ է տեղյակ պահել Էրդողանին իր որոշման մասին: Ընթրիքին Մակրոնը նաև հարգանքի տուրք է մատուցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

 

Լրահոս
Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար «Ժամանակ». Քննարկում են՝ ի՞նչու վարչապետի կոչին այդքան քիչ թվով մարդ արձագանքեց «Ժամանակ». Տնտեսական քաղաքականության տապալումը պատճառ կդառնա պաշտոններին հրաժեշտ տալուն «Հրապարակ». «Պետք լինի՝ կփակենք, պետք լինի՝ կբացենք» «Փաստ». Դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաներն առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան «Հրապարակ». Դատավորները այժմ երազում են փաստաբան դառնալ «168 Ժամ». ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը՝ զգուշացո՞ւմ ՀՀ իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 23 Մայիսի 27-ին ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել Շուշին գրավելու մասին գրառումն այն է, ինչ Ադրբեջանն իրականում կա. Բաբայան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Նոբելյան մրցանակակիրը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների և ապագա գիտնականների հետ Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել. դեսպանատուն ԱԺ խորհուրդը հավանություն չի տվել արտահերթ նիստ անցկացնելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ստանիսլավ Զասը կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետի ու շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ Լիլիթ Արզումանյանը՝ Թատերական ինստիտուտի ռեկտոր Աբխազիայի նախագահն ընդդիմությանն առաջարկել է ընտրություններն անցկացնել օգոստոսի 25-ին Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Ի՞նչ խմբերի և խմբակների շահեր է սպասարկում Պյոտր Սվիտալսկին Հայաստանում Կիրականացվեն գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրեր Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից Թուրքիայում հակաօդային պաշտպանության լազերային համակարգեր կարտադրեն ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումը Հալեպում հրթիռներ են պայթել «Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում» Շառլ Ազնավուրը մայիսի 22-ին կդառնար 95 տարեկան «Ժամանակ». Լուրջ կադրային փոփոխություններ կլինե՞ն «Հրապարակ». Կկայանա՞ արտահերթ նիստ «Փաստ». Մարզպետարանների ղեկավար կազմերի փոփոխությունները կշարունակվեն. Ով է լինելու հաջորդը «Ժամանակ». Մարզպետին արձակուրդ ուղարկելու պատճառը հնարավոր է՝ նրանից ազատվելու ցանկությունն է «Ադեկվադ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել «Հրապարակ». Հանդիպումն անցել է բավականին կառուցողական, բացառությամբ մի էպիզոդի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan