Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել

Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Ermenihaber.am: Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) ռազմավարության և տեխնոլոգիաների գծով նախագահ Ֆահրէթթին Օզթուրքը խոսել է Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի ներկա ու ապագա ծրագրերի մասին։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Նշել է, որ Թուրքիան այժմ բանակցություններ է վարում Պակիստանի հետ, որին պատրաստվում է 30 ռազմական ինքնաթիռ վաճառել։

«Մենք ինքնաթիռների պահեստամասեր ենք արտադրում։ Մեր ամենամեծ հաճախորդներն ինքնաթիռների խոշորագույն արտադրողներ «Boeing»-ն ու «Airbus»-ն են։ Դրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ տարբեր ընկերությունների հետ համագործակցում ենք։ Մեր իրականացրած արտահանման ծավալները գերազանցում են կես միլիարդ դոլարը և մենք ամեն տարի մեծացնում ենք այդ ծավալները», – նշել է Օզթուրքը։

Նրա խոսքով՝ այսօր Թուրքիայի արդյունաբերական հնարավորությունները թույլ են տալիս արտադրել սեփական ռազմական ինքնաթիռ, ուղղաթիռ, արբանյակ և անօդաչու թռչող սարք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում