ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը

ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Եվրամիության խորհրդարանը հավանություն է տվել Եվրահանձնաժողովի (ԵԽ) առաջարկություններին` փոխելու Շենգենյան վիզաների տրամադրման կանոնները: Այս մասին հայտնում է rbc.ru-ն՝ հղում անելով ԵԽ-ի կայքին:

Փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է պարզեցնել վիզային դրական պատմություն ունեցողների շենգենյան վիզաներ տրամադրելու կարգը: Խոսքը վերաբերում է կարճաժամկետ վիզաների տրամադրմանը:

Ըստ այդ փոփոխությունների՝ զբոսաշրջիկները կկարողանան իրենց վիզաների փաստաթղթերը ներկայացնել ուղևորությունից 6 ամիս առաջ: Նաև նախատեսվում է վիզայի վճարը 60 եվրոյից դարձնել 40 եվրո:

Այս փոփոխությունները դեռ պետք է հաստատվեն ԵՄ խորհրդի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում