Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից

Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով գտնվում էր հետախուզման մեջ, Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Այս մասին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նա նաև հայտնեց, որ Միհրան Պողոսյանին արտահանձնման գործընթացն ընթացքի մեջ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում