Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել

Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Panorama.am:  Վրաստանի Պանկիսի կիրճում իրավապահների ու տեղի բնակիչների միջև բախումներից հետո բուժօգնության կարիք է ունեցել ավելի քան 40 մարդ, այդ թվում նաև հատուկ ջոկատայիններ։

Ռիա նովոստիի հաղորդմամբ, Պանկիսի կիրճի բնակիչները կիրակի բողոքել են ՀԷԿ-ի կառուցման դեմ, նրանք հավաքվել են Ախմետի շրջանի գյուղում, որպեսզի խոչընդոտեն Խադորի-3 փոքր ՀԷԿ-ի շինարարությանը։ Դեպքի վայր է եկել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան և բնակչության հետ մեկ ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել, որ որոշակի համաձայնության հասել են։ Նախարարի խոսքով, շինարարական ընկերությունը կշարունակի խորհրդակցությունները բնակիչների հետ և եթե նրանց շուրջ 90 տոկոսը համաձայն կլինի, ապա ՀԷԿ-ի շինարարությունը կշարունակվի։

Գախարիան նաև հաղորդել է, որ հատուկ ջոկատայինները լքում են կիրճի տարածքը, սակայն ոստիկանությունը կշարունակի պարեկությունը՝ անվտանգության ու կարգուկանոնի ապահովման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում