Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև

Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Միացյալ նահանգները պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե նա С-400 ռուսական ՀՕՊ համակարգեր գնի և բացառել է այդ դեպքում 5-րդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարումը:

«Եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը պնդի С-400 ռուսական ՀՕՊ համակարգեր գնման մասին և գնի և տեղադրի դրանք, ապա Կոնգրեսին ներկայացված օրինագծի հիման վրա պատժամիջոցներ կկիրառվեն: Եվ խոսքն այն մասին չէ, որ պատժամիջոցները հնարավոր է կիրառվեն, դրանք պարտադիր են լինելու: Մենք չենք ուզում դա և մենք այլ տարբերակներ ենք առաջարկել Թուրքիային: С-400 համակարգն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի ճարտարապետության հետ», – հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում ասել է սենատորը:

Մենենդեսը գտնվում է Աթենքում, որտեղ երկուշաբթի նրան կընդունի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Ավելի վաղ ԱՄՆ սենատորը այցելել էր Կիպրոս, որտեղ նրա հետ հանդիպել էր նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում