Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին

Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանի փիլոնազուրկ լինելու ժամկետն ավարտվելուն պես նա եկեղեցական ծեսի է մասնակցել։

Տեսանյութում նա աղոթք է կարդում Խոր Վիրապ եկեղեցու հարևանությամբ։

Հիշեցնենք, որ Տեր Ղազար Պետրոսյանը հոգևորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել էր փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթ և գտնվում էր ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո։

Նա ԱԺ դիմաց անցկացված ակցիայի ժամանակ քննադատեց՝ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթ ունենալը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը պահանջեց, որ ԼԳԲՏ անձինք Հայաստանում քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում