Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը

Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Այսօր՝ ժամը 16:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Աիդա Դավթյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը: Հայտնում են Քոչարյանի պաշտպանական խմբից։

Նշենք, որ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի ընդդեմ Արթուր Գագիկի Վանեցյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջով հայցադիմում էր ներկայացրել։

Մարտի 28-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր։ Քոչարյանի փաստաբան Անի Ալավերդյանը Panorama.am-ին հայտնել էր, որ նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչները դատարանին են տրամադրել 12 էջից բաղկացած ապացույցներ։

«Սակայն նրանք չնշեցին, թե որ փաստական հանգամանքին է դա ուղղված։ Դրանք ընդամենը 12 տարբեր լրատվական կայքերից վերցված ինչ-որ հոդվածներ էին»,-նշել էր փաստաբանը։

Հայցվոր կողմը դատարանին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը ողջամիտ ժամկետ տրամադրի պատասխանողի կողմից տրամադրած նյութերին ծանոթանալու համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում