Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Երթի այս տարվա կարգախոսն է «Ամբողջական և արդար հատուցում»։ Մինչ երթի մեկնարկը մասնակիցները այրեցին Թուրքիայի պետական դրոշը:

Ավանդական երթը կազմակերպել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունները։

Նշենք, որ արդեն 20 տարի է, ինչ կազմակերպվում է երթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում