«Ժամանակ». Տեսչություններին հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն փորձված հարկատուների հետ

«Ժամանակ». Տեսչություններին հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն փորձված հարկատուների հետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հանրային սննդի ոլորտում ՀԴՄ խախտումն առաջացնում է 600 հազար դրամ տուգանք` ավանդական 150 հազարի փոխարեն։ Սակայն երբեմն հայտնի են դառնում դեպքեր, երբ այդ 600 հազարը վերածվում է 150-ի, իհարկե՝ «անշառ հարկատուների» պարագայում։

Մեզ հասած տեղեկություններով՝ տեսչություններին խիստ հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն տարիներով փորձված հարկատուների հետ, որոնք կողմ են «ձեռքը ձեռք է լվանում, 2 ձեռքը՝ երես» սկզբունքին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում