Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ

Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքի ու թվիթերի իր էջերում հրապարակել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ֆրանսիայի դեսպանատան կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակի նկարը։

Նկարը բավական խորհրդանշական է․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման 104-րդ տարելիցին նվիրված ծաղկեպսակի ետնամասում երևում է Արարատ լեռը։

Նկարին կից Լաքոտը գրել է․ «Ապրիլ 24, հիշատակում, Հայոց ցեղասպանություն ու Արարատ լեռ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում