AM | RU
USD
EUR
RUB

Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում երկրորդ տարին անընդմեջ արգելել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bianet.org-ը:

Միջոցառման անցկացումը թույլ տալու վերաբերյալ Մարդու իրավունքների ընկերության համանախագահ Էրեն Քեսքինի բանակցությունները ոստիկանության հետ ապարդյուն են անցել: Արդյունքում ներկաները ստիպված են եղել հավաքվել Բեյօղլու թաղամասում Մարդու իրավունքների ընկերության գրասենյակի առջև: Քեքսինը նշել է, որ իրենք խստորեն դատապարտում են միջոցառման անցկացման դեմ իրավապահ համակարգի գործողությունները:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը նշել է, որ Սուլթանահմեթի հրապարակում նախատեսված միջոցառման չեղարկումը Թուրքիայում ժողովրդավարության նահանջի հերթական ապացույցն է:

«Տարիներ շարունակ եղել է կամք՝ առերեսվելու 104 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը: Այդուհանդերձ, նրանք հետքայլ են արել առերեսման կամքից: Ես իսկապես ցավում եմ: Ցանկացած հանցանք, որը դատապարտված չէ, կրկնվում է, և, ցավոք, այս հանցանքը ևս այսօր կրկնություն է ստանում: Այն բռնությունները, որոնք 104 տարի առաջ գործադրվել են հայերի նկատմամբ, այսօր իրականացվում են ընդդեմ քրդերի»,- ասել է Փայլանը: Նա պահանջել է առերեսվել պատմական իրողությանը՝ խոստանալով շարունակել պայքարը հանուն իրավունքների ու օրենքների պաշտպանության:

Սուլթանահմեթի հրապարակում նախատեսված միջոցառումը կազմակերպել էին Ստամբուլի Մարդու իրավունքների ընկերությունը ու Ռասիզիմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողով:

Նախորդ տարի ևս Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումն իրավապահների կողմից չեղյալ էր համարվել: Ավելին, որոշ մասնակիցների ձեռքից խլվել էին «ցեղասպանություն» եզրույթը պարունակող պաստառները:

 

Լրահոս
«Ժամանակ». Քննարկում են՝ ի՞նչու վարչապետի կոչին այդքան քիչ թվով մարդ արձագանքեց «Ժամանակ». Տնտեսական քաղաքականության տապալումը պատճառ կդառնա պաշտոններին հրաժեշտ տալուն «Հրապարակ». «Պետք լինի՝ կփակենք, պետք լինի՝ կբացենք» «Փաստ». Դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաներն առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան «Հրապարակ». Դատավորները այժմ երազում են փաստաբան դառնալ «168 Ժամ». ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը՝ զգուշացո՞ւմ ՀՀ իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 23 Մայիսի 27-ին ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել Շուշին գրավելու մասին գրառումն այն է, ինչ Ադրբեջանն իրականում կա. Բաբայան Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա Նոբելյան մրցանակակիրը հանդիպել է ԵՊԲՀ ուսանողների և ապագա գիտնականների հետ Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը Ռուբեն Բաբայանը թատերական ինստիտուտում ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Գառնիկ Բադալյանը նշանակվել է Աֆղանստանում ՀՀ դեսպան Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել. դեսպանատուն ԱԺ խորհուրդը հավանություն չի տվել արտահերթ նիստ անցկացնելու ԼՀԿ-ի նախաձեռնությանը ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ստանիսլավ Զասը կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն Ստեփանակերտի քաղաքապետի ու շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ Լիլիթ Արզումանյանը՝ Թատերական ինստիտուտի ռեկտոր Աբխազիայի նախագահն ընդդիմությանն առաջարկել է ընտրություններն անցկացնել օգոստոսի 25-ին Մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ Կենտրոնացված քննություն, թեստի նոր տարբերակ. ԳԹԿ-ն ներկայացնում է 9-րդ դասարանի քննության մանրամասները Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Ի՞նչ խմբերի և խմբակների շահեր է սպասարկում Պյոտր Սվիտալսկին Հայաստանում Կիրականացվեն գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրեր Գրիգոր Մուրադյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից Թուրքիայում հակաօդային պաշտպանության լազերային համակարգեր կարտադրեն ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է ՄԻԵԴ վճռի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ դիրքորոշումը Հալեպում հրթիռներ են պայթել «Կա՛մ ստում է, կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ հանցավոր անտարբերություն է դրսևորում» Շառլ Ազնավուրը մայիսի 22-ին կդառնար 95 տարեկան «Ժամանակ». Լուրջ կադրային փոփոխություններ կլինե՞ն «Հրապարակ». Կկայանա՞ արտահերթ նիստ «Փաստ». Մարզպետարանների ղեկավար կազմերի փոփոխությունները կշարունակվեն. Ով է լինելու հաջորդը «Ժամանակ». Մարզպետին արձակուրդ ուղարկելու պատճառը հնարավոր է՝ նրանից ազատվելու ցանկությունն է «Ադեկվադ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել «Հրապարակ». Հանդիպումն անցել է բավականին կառուցողական, բացառությամբ մի էպիզոդի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 22
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan