Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից

Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ռունա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Միհրան Պողոսյանի պաշտպան Միխայիլ Յամչիտսկին:

Նա հայտնել է, որ դիմումն արդեն ներկայացվել է, որոշումը պետք է կայացնի ՌԴ նախագահին առընթեր հանձնաժողովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում