Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն արդեն կատարել է ռուսական Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նա ընդգծել է, որ առաջին փուլում Հայաստանին կմատակարարվի 4 կործանիչ: «Միջոցների մի մասը մենք արդեն ներդրել ենք»,– ասել է Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանը հետագայում էլ շարունակելու է ռուսական սպառազինություն գնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում