Արցախի արտաքին գործերի նախարաը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ

Արցախի արտաքին գործերի նախարաը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ուրուգվայում գտնվող ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին Ուրուգվայի խորհրդարանում հանդիպել է երկրի փոխնախագահ, Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուսիա Տոպոլանսկիի (Lucía Topolansky) հետ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, նախարար Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը և կարգավորման շուրջ արցախյան կողմի մոտեցումները։

Նախարար Մայիլյանը և փոխնախագահ Տոպոլանսկին մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, տարածաշրջանում կայունության պահպանման և երկարաժամկետ խաղաղության հաստատման շուրջ։

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում