AM | RU
USD
EUR
RUB

Միհրան Հակոբյան. Շնորհակալություն հայտնելու փոխարեն էժան մանիպուլյացիաներ են արվում

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Facebook: Այսօր կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ասում է.«Պետք է խոստովանել, որ բավականին տարօրինակ իրավիճակ է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ, այսինքն՝ դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը պատկանում է մի կոնկրետ մարդու, նրանք հանդես են գալիս պետության անունից, բայց պետական ֆինանսավորում չկա, սա տարօրինակ իրավիճակ է՝ անկախ նրանից, թե ով է դեսպանը»:

Ճի՞շտ եմ հասկանում, որ մարդիկ սեփական միջոցներով երկրի դիվանագիտական ներկայացուցչություն են պահել, պետության համար խնդիրներ են լուծել, բայց հիմա շնորհակալություն հայտնելու փոխարեն էժան մանիպուլյացիաներ են արվում՝ անձնական գույքից մինչև աշխատակազմի աշխատավարձի արծարծում:

Կոնկրետ հարցեր են առաջանում.
1. Մարդիկ պետությանը ծառայություն են մատուցել, ինչու՞ է պարգևատրելու փոխարեն, էժան խոսակցություն տրվում:
2.Պետական բյուջեի, իմա՝ հարկատուի ուսերին 347.5 միլիոն դրամ հավելյալ ծախս է ավելանում: Արդյո՞ք դա ուղիղ հետևանքը չէ նրա, որ իշխանությունը պետությանը ծառայություններ մատուցելու, պետական բյուջեի հոգսերը թեթևացնելու հնարավորություն ունեցող մարդկանց հետ հարաբերվելու կարողություններ չունի:

Հարց է չէ՞ առաջանում. ինչու՞ են միտինգային հյուրախաղերով Հայաստանում սեթևեթող որոշ գաստրոլյորներ արժեվորվում, իսկ պետական բյուջեի հոգսը թեթևացնողները՝ հակառակը: Գոնե հասկանու՞մ են, որ սա հնարավորինս վատ ազդակ է, գոնե հասկանու՞մ են, որ սրանով մեր կյանքում էժան ներկայացումները գերակշռելու են գործին: Այն գործին, որի կարիքը հիմա Հայաստանն ունի առավել, քան երբեք:

Ամեն ինչ շատ լավ հասկացող, բայց գլուխը կախ լուռ նստած «կադրային դիվանագետի» համար եմ ամենաշատը ցավում:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. ԱԳՆ խոսնակ Օպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանի՝ օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված կառույցում ճգնաժամ չի եղել. Թիմուր Ուրազաև Մենք ձեր ձայնն ենք, դուք՝ մեր հենարանը. Ադեկվադ-ները կուսակցություն են ստեղծում (Տեսանյութ) Կայացել է Ղազախստանի նախագահի և ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու մասին հաղորդագրություն է տարածել Թրամփ. ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում ռեժիմ փոխել Երկրաշարժ՝ Պերուի հյուսիսում. կան վիրավորներ Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի Լիտվան նոր նախագահ ունի Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan