AM | RU
USD
EUR
RUB

Նիդերլանդներում տարբեր քաղաքներում ոգեեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, Times.am: Նիդերլանդների տարբեր բնակավայրերում ապրիլի 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Ամստերդամի Հայ առաքելական Սուրբ Հոգի եկեղեցու մոտ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցած արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Նիդերլանդների օրենսդիր մարմնում ներկայացված տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներ Սադեթ Քարաբուլութը (Sadet Karabulut), Ջոել Վորդևինդը (Joel Voordewind), Կեես վան դեր Ստայը (Kees van der Staaij), Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ։

«Ասենում կայացած հիշատակի արարողությանը հայ, թուրք և քուրդ երիտասարդները համատեղ ծաղկեպսակ զետեղեցին Եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։ Այնուհետև, սգո հավաքին ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանը, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստը (Inge Drost), Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, Ասենի քաղաքային վարչության անդամ տիկին Յաննա Բոյ-Վենակամպը (Janna Booij-Venekamp) և Հայոց ցեղասպանության պատմության հետազոտող-ուսուցիչ Դիրք Ռոդզանտը (Dirk Roodzant)։

Ալմելոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կայացած ոգեկոչման արարողությանը նախորդեց Արևմտյան Եվրոպայում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից մատուցված Սրբոց նահատակաց Բարեխոսական կարգը, որին ներկա էին դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը (Arjen Gerritsen) Օվերայսելի նահանգային և Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամներ, ասորական և ղպտիական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Այնուհետև, Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ Նիդերլանդների և Հայաստանի օրհներգերի կատարումից հետո, տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։

Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու միջոցառումների սրահում կայացած ոգեկոչման երեկոյին ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի քաղաքապետ Արյեն Խերիտսենը, եկեղեցական խորհրդի նախագահ Օնիկ Գելիջյանը, հայկական մշակույթը ներկայացնող կատարումներով հանդես եկան եկեղեցուն կից գործող մշակութային խմբակները։

Նիդերլանդներում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են հոլանդական մամուլում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս
ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan