Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում եղանակից

Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում եղանակից

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, Facebook: Քանի որ վերջին օրերին մեզ վրա հասած ցրտերը արդեն անցյալում են և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ, կարող ենք ֆիքսել կարևոր մի փաստ, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում այս տարի ցրտահարություն չեղավ։ Բացառություն կազմեց Գորիսի հատվածը, որտեղ վերջին 3-4 օրերին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ։

Այսօրվանից ցրտահարության վտանգը կարող ենք համարել ավարտված, քանի որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է։ Ապրիլի 26-28-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կրկին աստիճանաբար կբարձրանա ևս 5-6 աստիճանով։

Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում