Վարչապետի նոր նշանակումը

Վարչապետի նոր նշանակումը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով Հովհաննես Հարությունյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հովհաննես Հարությունյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,– ասված է որոշման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում