Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին. Պուտին

Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին. Պուտին

 

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ Պեկինում կայացած հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք պայմանավորվեցինք, որ օգոստոսին Ռուսաստանում կանցկացնենք հերթական ռուս-ադրբեջանա-իրանական գագաթնաժողովը»,-ասել է Պուտինը ապրիլի 26-ին կայացած հանդիպմանը:

Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2018 թվականին ավելացել Է գրեթե 14 տոկոսով եւ հասել 2,5 միլիարդ դոլարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում