ԱԱԾ սահմանապահ զորքերը համալրվում են ինտենսիվ կերպով

ԱԱԾ սահմանապահ զորքերը համալրվում են ինտենսիվ կերպով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ինտենսիվ կերպով համալրվում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը:

«Օրինակ` Հորադիզի ջոկատը ամառվա սկզբին համալրված էր 43%-ով, այսօր 85%-ով է համալրված: Սահմանապահ զորքերը շատ ինտենսիվ համալրվում են»,- ասաց Սարգսյանը:

Գնդապետը նշեց, որ ինտենսիվ համալրման համար տարբեր դրդապատճառներ կան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում