Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել բարեգործ Ջանիկ Մանիսյանին

Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել բարեգործ Ջանիկ Մանիսյանին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու եւ Հայաստանի միջեւ համերաշխություն» բարեգործական կազմակերպության նախագահ Ջանիկ Մանիսյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Ջանիկ Մանիսյանին Արցախում տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար՝ բարձր գնահատելով նրա մարդասիրական առաքելությունը:

Հանդիպմանը մասնակցել են են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում