«Ժողովուրդ». Նշանակվում են դիվանագետներ և կա պետական աջակցության կարիք

«Ժողովուրդ». Նշանակվում են դիվանագետներ և կա պետական աջակցության կարիք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության վերջին նիստին ԱԳՆ-ին 347.5 մլն դրամ հատկացվեց, և, ըստ հիմնավորման, նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում նշանակվել են անձինք, որոնք ԱԳՆ համակարգից չեն եղել և իրենց միջոցներով են պահել այդ կառույցները: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, նշանակվում են դիվանագետներ, ու պետական աջակցության կարիք կա:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ ՀՀ-ում գործում է «Արտաքին հարաբերությունների աջակցության հիմնադրամ», որը տեղակայված է նույն հասցեում, ինչ ԱԳՆ-ն, և որն այս տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել կոնկրետ դեսպանատների և հյուպատոսարանների:

Հետաքրքիրն այն է, որ այդ հիմնադրամի միջոցները գոյացել են հիմնականում այն ընկերությունների նվիրատվություններից, որոնց սեփականատերերը դեսպաններ ու հյուպատոսներ են, և գումարներն ուղղվել են հենց այդ անձանց գլխավորած դեսպանատներ ու հյուպատոսարաններ: Այդպես գումարներ են տրամադրվել Մարսելում, Լիոնում ՀՀ հյուպատոսությունների, Վատիկանում ՀՀ դեսպանության պահպանման համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում