AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Ucom-ի և «Creative Armenia»-ի ստեղծարար երիտասարդների միջոցառմանը

 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Times.am։ Ապրիլի 26-ին Ucom ընկերության և «Creative Armenia» մշակութային հիմնադրամի գործակցությամբ ամփոփվել են «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերի արդյունքները։ Հաղթող Տիգրան Մադոյանն արժանացավ Ucom ընկերության կողմից սահմանված 2000 ԱՄՆ դոլար մրցանակին իր «Հայ միասնության ստվերը» ստեղծագործության համար։

Հանդիպմանը ներկա էին ավելի քան 50 արտիստներ, կինոգործիչներ, վայելչագրության, դիզայնի և լուսանկարչության պրոֆեսիոնալներ։ Ստեղծարար երիտասարդներին իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ։

«Ucom-ը հիմնադրման օրվանից աջակցել է որակյալ մեդիա-բովանդակության ստեղծմանն ու զարգացմանը։ Տարիներ շարունակ Ucom-ը լրջագույն ֆինանսական ներդրումներ է արել մասնավորապես հայկական որակյալ հեռուստաբովանդակություն ստեղծելու համար։ Այս քայլով զարկ ենք տվել ոչ միայն հայկական ֆիլմարտադրության զարգացմանը, այլև խթանել ենք որակյալ արտադրանք ստեղծող ռեժիսորների, սցենարիստների, արտիստների աճ։ Նոր սերնդի որակյալ աշխատանք ստեղծող լուսանկարիչներն անմասն չէին կարող լինել այս գործընթացից», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև «Creative Armenia Network» նորաստեղծ հարթակը, որի անդամները` երաժիշտներ, կինոգործիչներ, գրողներ և այլ արվեստագետներ, ծանոթացել են իրենց ակտիվ մասնակցությունն ակնկալող մի շարք ծրագրերի, մրցույթների և կրթաթոշակ ստանալու հնարավորություններին։

«Հպարտ ենք Ucom-ի հետ մեր նորաստեղծ համագործակցության համար», - նշել է «Creative Armenia»-ի տնօրեն Կարին Հովհաննիսյանը ու հավելել. «Մեր հիմնադիր գործընկեր JHM հիմնադրամի, ստրատեգիական գործընկեր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և աշխարհով մեկ մեր մշակութային համակիրների հետ միասին մենք ձևավորում ենք մշակութային կոալիցիա, որը կխթանի հայ ստեղծարար միտքը գալիք սերունդների համար: Ucom-ը միանում է մեզ որպես գործընկեր հաղորդակցության գծով` ապահովելու, որ Հայաստանի ստեղծարար ձայները լսելի դառնան գլոբալ հարթակներում»։

«Creative Armenia»-ի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կողմից սահմանված կրթաթոշակի արժանացած, ինչպես նաև Բրյուսելի Villa Empain ուղևորվող «East-West Residency» ծրագրի հաղթող ճանաչված տաղանդավոր արվեստագետները նույնպես մասնակցել են միջոցառմանը և կիսվել հաջողության իրենց փորձով ու պատմությամբ։

Հավելենք, որ ոչ ֆորմալ այս հանդիպման պաշտոնական հյուրընկալը Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, «Գալաքսի ընկերությունների խմբի» համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանն էր։ «Գալաքսի» ընկերությունների խումբը ի դեմս խմբի կազմում հանդես եկող ընկերությունների շարունակաբար իրականացնում են սոցիալական նշանակության ծրագրեր՝ աջակցելու ստեղծարար մշակույթի ոլորտը Հայաստանում։

 

Լրահոս
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին Միքայել Մինասյան. Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է Թավշյա իշխանությունները պատմության գրքեր են խմբագրում «Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը «Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը «Հրապարակ». Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ «Հրապարակ». 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 16 Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում Ամերիկյան 13 նահանգներ Թրամփի վարչակազմին դատի են տվել միգրացիայի նոր կանոնների պատճառով Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք Արամ Ղարբիբյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից Վթարային վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռի ուղևորների մեջ եղել են նաև հայեր Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի Սպասվում են բավականին շոգ օրեր «Լիդիան»-ը պատրաստ է առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել,մեկն էլ քննարկվում է. ՔԿ նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan