Ադրբեջանը ԼՂ առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

Ադրբեջանը ԼՂ առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3700 կրակոց:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում