Շրի Լանկայում արգելել են կրել դեմքը ծածկող հագուստ

Շրի Լանկայում արգելել են կրել դեմքը ծածկող հագուստ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Շրի Լանկայի նախագահ Մաիտրիպալա Սիրիսենան հրամանագիր է ստորագրել, որի համաձայն երկրում արգելվում է կրել այնպիսի հագուստ, որով հնարավոր չի լինի նույնականացնել մարդու դեմքը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնում է News 1st-ը։ Օրենքն ուժի մեջ է մտնում այսօրվանից։

Նախագահը ստորագել է նման օրենք` մարդկանց նոր պայթյուններից պաշտպանելու և երկրում տիրող իրավիճակը կայունացնելու համար։

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի էր ունեցել ութ պայթյուն՝ եկեղեցիներում, հյուրանոցներում, քաղաքի այլ մասերում, ապրիլի 26-ին՝ ևս երեք պայթյուն։ Նախնական տվյալներով, զոհերի թիվը հասել է 253-ի, տուժել է 500 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում