Հազարից ավելի փորձագետներ Մակրոնին հորդորել են հրաժարվել Նոտր Դամի հապճեպ վերականգնումից

Հազարից ավելի փորձագետներ Մակրոնին հորդորել են հրաժարվել Նոտր Դամի հապճեպ վերականգնումից

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնման բնագավառի հազարից ավելի ճարտարապետներ, պրոֆեսորներ եւ փորձագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Figaro հրատարակությունը: Ֆրանսիական թերթը հանրապետության նախագահին հասցեագրված նամակը հրապարակել է այն մասին նրա հայտարարությունից հետո, թե տաճարը կվերականգնվի հինգ տարում:

Նամակի տակ ստորագրել է 1170 փորձագետ: Նման արագ վերակառուցման վերաբերյալ նախագահի խոսքը «զարմանք եւ խորն անհանգստություն են առաջացրել ամբողջ աշխարհում պատմական ժառանգության պահպանման մասնագետների շրջանում», նշում է թերթը:

«Մենք գիտենք, որ քաղաքական օրացույցը հարկադրում Է գործելու արագ, մենք գիտենք, թե ինչպես է կրակի ճարակ դարձած Նոտր Դամի տեսքն ազդում Ֆրանսիայի կերպարանքի վրա: Այդուամենայնիվ, մոտ ապագայում Նոտր Դամի ճակատագրի կարեւորությունը մեզ բոլորիս պարտավորեցնում Է փակելու աչքերը ինչ-ինչ ժամկետների վրա: Այդ աշխատանքների կարեւորությունը շատ ավելի վեր է ամեն տեսակ քաղաքական մանդատներից, եւ ապագա սերունդները մեզ կդատեն հենց այդ աշխատանքների արդյունքներով»,– ասված է նախագահին հղված նամակում: Վերականգնման բնագավառի մասնագետներն իշխանություններին հորդորում են չշտապել տաճարի վերականգնման աշխատանքներն սկսելու հարցում եւ բավականաչափ ժամանակ տրամադրել արատորոշմանն ու փորձագիտական գնահատմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում