ՄԻՊ-ին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ

ՄԻՊ-ին կշնորհվի անկախության ու արդյունավետ աշխատանքի ամենաբարձր «A» միջազգային կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականիու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգայինվերանայման՝ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգայինինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանությանտեսանկյունից: Ինչպես տեղեկացրին պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այդ վերանայման արդյունքում առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանիհաստատությանը շնորհել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը։

ՄԱԿի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի քարտուղարությամբ գործողՄարդու իրավունքների ազգային հաստատությունների համաշխարհային միավորման անկախհանձնախմբի կողմից այս բարձր կարգավիճակի հաստատումը վկայում է Հայաստանի Մարդուիրավունքների պաշտպանի լիարժեք անկախության, վստահելիության ու արդյունավետ աշխատանքիմասին։

«A» կարգավիճակը Մարդու իրավունքների ազգային հաստատությանն իրավունք է վերապահումմասնակցել միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդիաշխատանքներին և որոշումների կայացմանը, հանդես գալ հատուկ ելույթներով, օգտվել միջազգայինհամապատասխան կառույցների ղեկավար մարմիններում ընտրվելու և այդ մարմիններիընտրություններին քվեարկության իրավունքից։

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության կարգավիճակը ողջ աշխարհումայս մեխանիզմով գնահատվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ։ Հայաստանի Մարդուիրավունքների պաշտպանն այս կարգավիճակով օժտված է 2006 թվականից սկսած:

Հետևեք մեզ նաև Telegram-ում