Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիություն է առաջարկում

Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիություն է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Անիմաստ ժամանակ մի վատնեք՝ Ուկրաինայի քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնության անձնագրերով հրապուրելով»,– այսպիսի խորհուրդ է տվել Ռուսաստանի իշխանություններին Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում ու խոստացել անձնագրեր բաժանել: Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։

«Մենք Ուկրաինայի քաղաքացիություն կտրամադրենք բոլոր ազգերի ներկայացուցիչներին, որոնք տառապում են ավտորիտար և կոռումպացված ռեժիմներից, առաջին հերթին, ռուսներին, ովքեր այսօր ամենից շատն են տառապում»,-ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինը պարզեցրեց Դոնբասի որոշ տարածքների բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերումը: Այնուհետեւ նա հայտարարեց, որ նման ընթացակարգը կարող է տարածվել երկրի բոլոր բնակիչների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում