Իսպանիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում հաղթողը հայտնի է

Իսպանիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում հաղթողը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Իսպանիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում հաղթել է սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը՝ Պեդրո Սանչեսի գլխավորությամբ, նա կփոձի կառավարություն ձևավորել:

Քվեաթերթերի 99,9 տոկոսի մշակումից հետո սոցիալիստները ստացել են Կոնգրեսի 350 պատգամավորական մանդատներից 123-ը: Սա Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցության համար հաջողություն է. խորհրդարանի նախորդ կազմում ուներ ընդամենը 85 տեղ:

Երկրորդ տեղում է աջ Ժողովրդական կուսակցությունը՝ 66 տեղով: Երրորդ՝ «Քաղաքացիներ» ցենտրիստական կուսակցությունը (57 մանդատ):

Unidas Podemos ձախ կոալիցիան կարողացել է 42 տեղ ստանալ ստորին պալատում: Առաջին անգամ Կոնգրես է անցել VOX ծայրահեղ աջ կուսակցությունը, որը կունենա 24 պատգամավոր:

Մնացյալ տեղերը բաշխվել են ազգայնական կուսակցությունների միջեւ, որոնք ներկայացնում են տարբեր ինքնավար միավորումների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում