Լիբիական բանակն ԻՊ-ին Թուրքիայի կողմից աջակցության ապացույցներ ունի
29/04/2019 17:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ), որի հրամանատարն է մարշալ Խալիֆա Հաֆթարը, պնդում է, որ ունի փաստաթղթեր և այլ ապացույցներ, որ Թուրքիան աջակցում է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորմանը:
Հայտարարությունն արվել է երկուշաբթի, Հաֆթարի Twitter-ի պաշտոնական աքաունթում։
«Թուրքիան այն երկրներից մեկն է, որն աջակցում է ահաբեկչությանն ամբողջ աշխարհում։ Մեր տրամադրության տակ կան թուրքական փաստաթղթեր և այլ ապացույցներ, որոնք հաստատում են թուրքական ռեժիմի կողմից ԻՊ-ին աջակցությունը», – նշում է ԼԱԲ-ը։
Ընդ որում՝ այս հայտարարությունում որևէ ապացույց չի ներկայացվում։
Հաղորդվում է նաև, որ ԼԱԲ-ը Տրիպոլիում մարտնչում է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում