«Իրատես». Լուրջ մարտեր են ընթանում իշխանական թևերի միջև

«Իրատես». Լուրջ մարտեր են ընթանում իշխանական թևերի միջև

«Իրատես» թերթը գրում է. «Շատ լուրջ մարտեր են ընթանում իշխանական թևերի միջև. մինչ նիկոլա-վանեցյանական թևը ցանկանում է, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը պայքարի սորոսականների դեմ, իրենք լինեն «մարտի» արդյունքները պոստ-ֆակտում արձանագրողներ, ընդդիմադիր դաշտը շատ գրագետ հետ է քաշվել` թողնելով, որ իշխանությունն ինքն իրեն ուտի, մաշվի:

Ընդ որում, Դավիթ Սանասարյանի դեֆակտո պաշտոնանկությունից հետո կրկին ակտիվացել են լուրերը, որ առաջիկայում պաշտոնը կթողնի «սորոսական» թևի կարկառուն ներկյացուցիչներից ևս մեկը` ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այդ զոհաբերություններով Նիկոլ Փաշինյանը կփորձի շահել Ռուսաստանի ու Պուտինի սիրտը, բացի այդ, ինչպես կարելի է թույլ տալ, որ Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը մշակվի սորոսականի համբավ ունեցող մարդու ձեռքով»,- ասաց «Իմ քայլի»» մեր աղբյուրը: Ի դեպ. ըստ այդ աղբյուրների` այս օրերին «սորոսականները» քննարկում են իշխանությունից անջատվելու, նոր քաղաքական միավոր-կուսակցություն ստեղծելու հարցը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում