Արցախի ԱԳ նախարարն այցելել է Արգենտինայում ՀՀ դեսպանատուն

Արցախի ԱԳ նախարարն այցելել է Արգենտինայում ՀՀ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Times.am: Բուենոս Այրեսում գտնվող Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 29-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էսթերա Մկրտումյանի և դեսպանության անձնակազմի հետ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, դեսպան Մկրտումյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական առաքելության հիմնական ուղղությունները:

Կողմերն անդրադարձել են Արցախի պատվիրակության Ուրուգվայ կատարած այցին, ինչպես նաև Արգենտինայում շարունակվող հանդիպումների ընթացքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում