Զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Պայմանագրային զինծառայողի՝ գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք ստանալու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով՝ սպանության փորձ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը:

Ա.Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում