Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում և Սիրիայում առկա իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում և Սիրիայում առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լիբիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պայմանավորվել շարունակել սերտ համագործակցությունը սիրիական հակամարտության կարգավորման շուրջ աստանյան գործընթացի շրջանակում:

«Մեր նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու առաջնորդնբերը քննարկել են Լիբիայում իրավֆիճակը՝ հաստատելով մտադրությունը աջակցելու կայունությանը և խաղաղությանն այդ երկրում: Նրանք նաև պայմանավորվել են սերտորեն համագործակցել աստանյան գործընթացի շրջանակներում՝ սիրիական ճգնաժամի լուծման նպատակով»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասված է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում