Մի կողմից խաղաղասիրական օրակարգ, մյուս կողմից՝ պատերազմի նախապատրաստում (տեսանյութ)

Մի կողմից խաղաղասիրական օրակարգ, մյուս կողմից՝ պատերազմի նախապատրաստում (տեսանյութ)

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում կրկին լարված է։ Նախօրեին Բաղանիսի շրջանում թշնամին գնդակոծել է դեպի Վրաստան տանող պետական ճանապարհը, իսկ այսօր՝ կրակել մեր զինծառայողների ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին։ Այս դեպքերի առնչությամբ պաշտոնական Երևանը որևէ հայտարարություն չի արել։ Թշնամու ագրեսիվ գործողություններին գնահատական չի տրվել։ Տպավորություն է, թե ամեն ինչ նորմալ է, և այդպես էլ պետք է լիներ։

Իսկ Ադրբեջանը ահա շարունակում է մկաններ ցուցադրել առաջնագծում։ Այսօր այնտեղ մեկնարկել են Թուրքիայի հետ համատեղ կազմակերպված զորավարժությունները, որոնք ռազմական բաղադրիչից բացի նաև քաղաքական լուրջ ենթատեքստ և ուղերձներ են պարունակում հայկական կողմի համար։

Մի կողմից խաղաղասիրական օրակարգ, մյուս կողմից՝ պատերազմի նախապատրաստում։ Ինչի՞ մասին է խոսում այս ամենը։ Ի՞նչ սպասել ստեղծված իրավիճակից։ Այս և նմանատիպ կարևոր այլ հարցերին է նվիրված իմ նոր հաղորդման երկրորդ թողարկումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում