«Իրավունք». Ի՞նչ տվեց Մեդվեդև-Փաշինյան «տնական» հանդիպումը

«Իրավունք». Ի՞նչ տվեց Մեդվեդև-Փաշինյան «տնական» հանդիպումը

«Ընդամենը մեկուկես տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ամենածանր քննադատությունն էր հղում ԵՏՄ-ի և այդ կառույցին անդամակցելու համար ՀՀ այն ժամանակվա իշ­խանությունների ուղղությամբ, այլ ուղղակիորեն ԵՏՄ-ին անդամակցությունը համարում էր Հա­յաստանի համար բոլոր ուղղու­թյուններով լրջագույն սպառնա­լիքներ: Եվ ահա, տարիուկես անց նա իր արտահայտությամբ իր տանը, որպես «ամենաթան­կագին հյուրի», ընդունեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է այցելել այդ նույն ԵՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկա­վարների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար:

Թե ինչպես ստացվեց, որ Փաշինյանը մեկ օրում ԵՏՄ կատաղի քննադատողից վերածվեց ԵՏՄ-ի նման ջատագո­վի, ժամանակին նա ինքը փոր­ձեց ինչ-որ կցկտուր մեկնաբա­նություն տալ, որից այդպես էլ որևէ մեկը գլուխ չհանեց:

Ար­դյունքում ասել, թե մասնավորա­պես ռուսները հալած յուղի տեղ ընդունեցին այդ բացատրու­թյունն ու այն միտքը, թե իրակա­նում Փաշինյանի մոտ կա գաղա­փարական նման արմատա­կան տեղաշարժ, միամտություն կլիներ»,- գրում է «Իրավունք» թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում