«Ռուբեն հեռացիր». Կենդանաբանական այգու սեզոնի բացմանը մեծ թվով մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում

«Ռուբեն հեռացիր». Կենդանաբանական այգու սեզոնի բացմանը մեծ թվով մարդիկ բողոքի ակցիա են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: «Վերջ կենդանիների ոչնչացմանը», «Ռուբեն հեռացիր» գրությամբ պաստառներով այս պահին Կենդանաբանական այգում բողոքի ակցիա են իրականացնում կենդանասերներն ու այգու նախկին աշխատակիցները։

Aysor.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ նրանք սկզբում այգու դիմաց էին, հետո կարողացան մուտք գործել այգի։

Նշենք, որ Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները, որոնք ավելի վաղ ազատվել էին աշխատանքից, դժգոհում են այգու ղեկավարության կողմից կենդանիների նկատմամբ վերաբերմունքից։ Նախկին աշխատողներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ռուբեն Խաչատրյանը հեռացրել է մասնագետներին և այգին միանձնյա է կառավարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում