Չավուշօղլու.«Թուրքիան ցանկանում է Իրաքի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 20 մլրդ դոլարի»

Չավուշօղլու.«Թուրքիան ցանկանում է Իրաքի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 20 մլրդ դոլարի»

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել էր Իրաք, որտեղ առանձին հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության, Իրաքի վարչապետի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպումների ընթացքում, ըստ Cumhuriyet-ի Թուրքիայի արտգործնախարարը քննարկել է տնտեսական համագործակցության, իրաքյան թուրքմեններին վերաբերող մի շարք հարցեր:

Չավուշօղլուն լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ Իրաքի վարչապետ Աբդուլմեհդին այցելելու է Թուրքիա: Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տարեվերջին մեկնելու է Իրաք` մասնակցելու «Ռազմավարական համագործակցության համաժողովին»:

Չավուշօղլուն անդրադառնալով թուրքմենների իրավունքներին, ասել է.
«Իրաքի թուրքմենները Իրաքի բնակչության թվով 3-րդ ամենամեծ էթնիկական խումբն են: Մյուս կողմից թուրքմենները Իրաքին ցույց են տվել, թե ինչքանով են կապված պետության հետ, մասնավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում»:

Չավուշօղլուն նշել է, որ Իրաքյան Քուրդիստանը նույնպես պետք է կարևորի թուրքմեններին:

Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` Թուրքիան կարևորում է Իրաքի հետ նոր առևտրային դարպասի հիմնումը:

«Մենք ցանկանում են Իրաքի հետ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 20 մլրդ դոլարի: Որպեսզի Թուրքիայի միջոցով Ծոցից դեպի Եվրոպա կարողանանք առևտուր իրականացնել մեզ անհրաժեշտ է երկրորդ առևտրային միջանցք ունենալ»,-ընդգծել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում