«Ժողովուրդ». Դատախազի հաշվետվությանը պատրաստվում են ներկա լինել նաև պատգամավորներ, ովքեր պետաիրավական հանձնաժողովի անդամ չեն

«Ժողովուրդ». Դատախազի հաշվետվությանը պատրաստվում են ներկա լինել նաև պատգամավորներ, ովքեր պետաիրավական հանձնաժողովի անդամ չեն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, և այն ներկայացնելու է անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հետո այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, որտեղ ևս Դավթյանը կներկայացնի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներից շատերը սպասում են Գլխավոր դատախազի այցին, և այսօրվա հանդիպմանը նպատակադրվել են մասնակցել նաև այնպիսի պատգամավորներ, որոնք չեն հանդիսանում այդ հանձնաժողովի անդամ, սակայն ցանկանում են ներկա գտնվել և փորձելու են իրենց հուզող հարցերը տալ հատկապես վերջին իրավական իրադարձությունների ֆոնին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում