Սենատոր Մայքլ Բենեթը հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին

Սենատոր Մայքլ Բենեթը հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլորադոյի նահանգից սենատոր Մայքլ Բենեթը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ է մտնում 2020 թվականի ընտրություններում: Այդ մասին օրենսդիրը մայիսի 2-ին հայտարարել է CBS ալիքի եթերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես պլանավորում եմ իմ թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար»,-ասել է նա: Բենեթը նշել է, որ իր հիմնական խնդիրներն է համարում երկրի տնտեսական իրադրության բարելավումը եւ «վստահությունը վերականգնումը» կառավարության նկատմամբ:

Ապրիլի սկզբին սենատորը լրագրողներին հայտնել էր, որ իր մոտ շագանակագեղձի քաղցկեղ են ախտորոշել: Ավելի ուշ ուռուցքը հեռացվել է: Խոսելով նախագահական մրցավազքի մեջ մտնելու իր որոշման մասին՝ Բենեթն ընդգծել է. «Ես դա չԷի անի, եթե չհամարեի որ հաղթելու շանսեր ունեմ»:

Մայիսի 2-ին սենատորի նախընտրական շտաբը նաեւ իր կայքում գովազդային տեսահոլովակ է զետեղել՝ հաջակցություն թեկնածուի: Դրանում ուշադրությունը կենտրոնացվում է ԱՄՆ-ի սոցիալ-տնտեսական խնդիրների վրա: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրութղյունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում